Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ասոցիացիան հաղթել է, որպեսզի WCIT-ը 2019 թ.-ին Հայաստանում անցկացվի, ի՞նչ  է, նախկին իշխանություննե՞րն են ստեղծել ասոցիացիան». Կարեն Վարդանյան

Հոկտեմբեր 13,2019 19:40

Aravot.am-ի հետ զրույցում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մեկնաբանեց այն տեղեկությունները, թե Երեւանում հոկտեմբերի 6-8-ը տեղի ունեցած WCIT 2019  համաշխարհային համաժողովի նախաձեռնությունը նախկին իշխանություններինն է, եւ համաժողովը Հայաստան բերելու հետ կապված  ներկայիս կառավարությունը որեւէ առնչություն չունի:

«Միջոցառումը բիզնես ասոցիացիան է բերել Հայաստան՝ 2015 թվականին,  բայց ի՞նչ  է, նախկին իշխանություննե՞րն են ստեղծել ասոցիացիան»,-այսպես արձագանքեց Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող նմանօրինակ մեկնաբանություններին: ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է:

Կարեն Վարդանյանի ներկայացմամբ, այդպիսի գործընթացները տվյալ ժամանակի իշխանությունների հետ ե՛ւ կապ ունեն, ե՛ւ կապ չունեն. «Միշտ ամեն ինչ իրար հետ կապ ունի, ո՞նց կարող  է չունենալ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդիսանում է world information technology services alliance-ի անդամ՝  ի թիվս 80 այլ երկրների ասոցիացիաների: Համաշխարհային կոնգրեսն այդ կազմակերպության բրենդն է եւ միջոցառումն  է: Ազգային ասոցիացիաներն իրար հետ մրցում են՝ թե որ երկրում այն կանցկացվի: Հիմա՝ մենք մի անգամ հաղթել ենք, որպեսզի 2019 թվականին Հայաստանում անցկացվի: Հաղթել ենք 2015 թվականին: Դա ի՞նչ է նշանակում 2015 թվականի իշխանություննե՞րն են արել, որ մենք հաղթել ենք»:

Կարեն Վարդանյանի խոսքով, հաղթելուց հետո երկիրը պետք է 750 հազար դոլար վճարեր իրավունքի համար. «Եվ այդ գումարը 2015-ից բաշխված էր տարիների վրա: Ե՛վ նախկին կառավարությունն է մուծել, ե՛ւ ներկայիս կառավարությունն է մուծել: Տարեկան 150 հազար դոլար: Բայց ոչ թե մուծել ենք կառավարության անունից, այլ այդ գումարը մեզ պարտք են տվել,  որ երբ կոնգրեսը վերջանա, տոմսերը վաճառենք եւ այդ 750 հազար դոլարն իրենց հետ տանք»:

Կարեն Վարդանյանն այդպիսի մեկնաբանություններ շրջանառող քաղաքական ուժերին հորդորեց կարեւորել նման հեղինակավոր միջոցառումների անցկացումը մեր երկրում՝ նշելով. «Ես ամաչում եմ քաղաքական ուժերի համար, որոնք, փոխանակ կարեւորեն միջոցառումը Հայաստանի համար, ուզում են, ռուսի ասած՝ կենդանի արջի մորթին՝ իրար մեջ բաժանել, ինչն, ընդամենն իրենց ցածր մակարդակն է ցույց տալիս»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031