Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, թուրքական բանակը Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում զավթել է այդ երկրի Ռաքքա նահանգի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Սուլուք սահմանային բնակավայրը։
Շաբաթ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իր վերահսկողության տակ է առել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս էլ-Այըն քաղաքը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: