Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասիս» ԲԿ-ի տնօրենը վիճաբանության ընթացքում քթի շրջանում վնասվածք է ստացել․ Shamshyan.com

Հոկտեմբեր 13,2019 12:10

Shamshyan.com – երեկ՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։

Ինչպես հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աշխատանքային հարցի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031