Ամարասի վանական համալիրը վերականգնվում է: Որ հուշարձանը վտանգված է՝ մասնագետները բազմիցս են ահազանգել: Ժամանակի հետ՝ դա նկատելի էր դառնում նաև ոչ մասնագետներին, հայտնում է Artsakh_Public_Tv-ն:
Խնդիրը, կարծես, լուծման ճանապարհին է: Նախորդ այցեկության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը: Շատ չանցած՝ հիմնադրամը ստանձնեց Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը: Աշխատանքները մեկնարկել են մոտ երկու ամիս առաջ: Դրանց ընթացքին ծանոթացել է Թարգմանչաց տոնի առթիվ Ամարաս այցելած Սերժ Սարգսյանը: