Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17.40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։
Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել 34-ամյա համագյուղացին։
Հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ