Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկայի կրկնակի ու աշխարհի եռակի հայազգի չեմպիոնն այսուհետ կներկայացնի նաեւ Հայաստանը

Հոկտեմբեր 12,2019 20:25

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը եւ ֆեդերացիայի նախագահությունը, մարզչական խորհուրդը հյուրընկալեցին անվանի մարզիկին: Պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանն Aravot.am-ին ասաց, որ մինչ Էրիկի հետ հանդիպումը արտահերթ նիստ են արել, հաշվի առնելով նրա արդյունքները, Էրիկ Ասատրյանին ընդգրկել են Հայաստանի հավաքականում, բացի այդ, նրա ցուցաբերած արդյունքներով հաշվարկվեց, որ նա միջազգային կարգի սպորտի վարպետ է:

Հանդիպման ընթացքում Էրիկը պարգեւատրվեց վկայագրով, ֆեդերացիայի պատվոգրով, աշխարհի այս տարվա չեմպիոնների ստորագրություններով գավաթով:

Ուրախալին այն է, որ Հայաստանն այսուհետ 100 կգ,քաշային կարգում կներկայացնի նաեւ Էրիկը, ով երեկվանից կրում է նաեւ հավաքականի ազգային խորհրդանշանով մարզազգեստը:

Զրուցակիցս`Գագիկ Սարոյանը  նույնպես աշխարհի չեմպիոն է, նա իր մարզական մկրտությունը ստացել է Լվովում, եղել է Ուկրաինայի չեմպիոն:

Լինելով Սպիտակից`1988թ. Երկրաշարժից հետո նա եւ գյումրեցի Ռազմիկ Այվազյանը ձեռնամուխ եղան այս մարզաձեւի տարածմանը, աշխատել են հաշմանդամների, վիրավոր ազատամարտիկների, կամավորականների հետ, ինչպես պարոն Սարոյանն է ասում, եղել են մրցումներ, որ «վրանների տակ են անցկացրել»:

Գ.Սարոյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4 -6 -ը Վրաստանի մայրաքաղաքում անցկացվել էր IPSU-ի(International Power Sports Union) վարկածով աշխարհի առաջնության կարգավիճակ ունեցող միջազգային մրցաշարը, որին աշխարհի 12 երկրի ուժեղագույն 250 եռամարտիկներ մասնակցեցին:
Հայաստանը 40 պատվիրակներով  էր (հաշմանդամ մարզիկներ էլ կային), ովքեր փայլուն ելույթներ ունեցան պաուերլիֆտինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի  ղեկավարությամբ ու մեդալների հարուստ ավարով վերադարձել են հայրենիք: Հայաստանի ներկայացուցիչները Թբիլիսիում նվաճել են 24 ոսկե, 3 արծաթ և 3 բրոնզե մեդալ և Հայաստանի ընտրանին IPSU-ի վարկածով թիմային մրցավեճում բացարձակ հաղթող էր ճանաչվեց հաշմանդամ և առողջ մարզիկների մրցապայքարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031