Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր են նաեւ սպորտի միջոցով դիվանագետների հետ ոչ արարողակարգային շփումները

Հոկտեմբեր 12,2019 19:10

Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված «Պառլամենտ»-«Ամբասադոր» ֆուտբոլային խաղում հաղթեց «Դիվանագիտական ակումբի» թիմը: Սակայն նման հանդիպումներում գլխավորը ոչ այնքան հաշիվն է, որքան առողջ ապրելակերպով զբաղվելը, սպորտի միջոցով գործընկերային հարաբերություններ հաստատելն ու խորացնելը, միմյանց հետ ավելի անկաշկանդ շփվելը:

Հանդիպումից հետո Aravot.am-ը զրուցեց պատգամավորական թիմի խաղացողների հետ:

Վահե Էնֆիաջյան, ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. «Սա ընկերական, բարեկամական խաղ էր: Հանդիպման սկզբից մինչեւ վերջ հենց բարեկամական եւ առողջ մրցակցության մթնոլորտ էր: Անկեղծ ասած, ֆուտբոլ վերջին անգամ խաղացել էի 2011 թվականին, երբ պառլամենտի հավաքականով խաղացինք «Եդինայա Ռոսիա» կուսակցության հավաքական թիմի հետ եւ հաղթեցինք 6:1 հաշվով:

Ակնհայտ էր, որ երկար ժամանակ իմ գործընկերների հետ ֆուտբոլ չէինք խաղացել: Մրցեցինք, կարծում եմ, արժանապատիվ կերպով: Ներքին վստահություն, համոզմունք ունեմ՝ եթե մոտ ժամանակներս ռեվանշի հնարավորություն ունենանք, հաշիվը մեր օգտին կլինի»:

Սիսակ Գաբրիելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. «Տիպիկ հայկական ֆուտբոլ էր այն առումով, որ վերջին րոպեներին արդեն ուժասպառ էինք եղել: Առջեւի գծում, Մխիթար Հայրապետյանի հետ, կարծում եմ, լավ խաղացինք: Պաշտպանությունում խնդիրներ ունեցանք: Կարծում եմ՝ ընթացքում այդ խնդիրները կլուծենք, որովհետեւ առնվազն շաբաթական, կամ տասն օրը գոնե մեկ անգամ խաղում ենք կառավարության, ավագանու հետ: Իսկ որ ուժասպառ էինք եղել, նրանից է, որ այսօրվա կազմից ոչ բոլորն են պարբերաբար խաղում: Շատ ենք հետ ընկել սպորտից եւ դա վատ է: Բայց խաղն, ընդհանուր առմամբ ստացվեց՝ դա լավ է: Կարեւորն ընկերական միջավայրում հարաբերություններն են, օտարերկրյա մեր գործընկերների հետ շփումները պաշտոնական, արարողակարգային սեղաններից դուրս մտերմիկ մթնոլորտում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031