Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւնը իր զօրակցութիւնը կը յայտնէ Սուրիոյ հիւսիսային շրջանի մէջ ապրող բոլոր ժողովուրդներուն

Հոկտեմբեր 12,2019 18:54
sdhk

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը խստօրէն կը դատապարտէ Թուրքիոյ սանձազերծած զինուորական գործողութիւնները Սուրիոյ հիւսիսային տարածքէն ներս՝ ապահովութեան գոտի մը ստեղծելու կեղծ պատրուակով: Սուրիոյ պատերազմի առաջին իսկ օրէն՝ ամենածայրայեղ զինեալ խմբաւորումները հովանաւորելով, պատսպարելով և զինելով, Թուրքիոյ իշխանութիւնները անմիջական պատասխանատուութիւն կը կրեն այ’ն իրավիճակին համար, որ անոնք այսօր կը փորձեն իբրև թէ դարմանել:

Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ միջազգային օրէնք ու իրաւունք ոտնահարող այս հարձակումը տեղի կ’ունենայ ԱՄՆ ներկայ վարչակարգի անթաքոյց համաձայնութեամբ՝ անտեսելով մարդկային ու նիւթական այն ծանր գինը, որ հերթական անգամ տարածաշրջանի բազմազգ ու խաղաղ բնակչութիւնը պիտի անկասկած վճառէ:

Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւնը իր զօրակցութիւնը կը յայտնէ Սուրիոյ հիւսիսային շրջանի մէջ ապրող բոլոր ժողովուրդներուն և կոչ կ’ուղղէ միջազգային ընտանիքին և խաղաղասէր ուժերուն, առաւելագոյն ճնշում գործադրելու՝ նոր Օսմանեան խալիֆայութիւն վերականգնել փորձող Էրտողանի վարչակարգին վրայ, որպէսզի անմիջապէս դադարեցնէ այս ներխուժումը, կանխելու համար մարդկային նոր ողբերգութիւն մը:

 

Ս.Դ.Հ.Կ. ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031