«Նախ, ես չեմ պատրաստվում 5 տարի առաջ սկսված եւ ձախողված բաների համար պատասխան տալ»,-«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով նկատառմանը, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ծրագրի հինգ տարիների ընթացքում երեսուն կիլոմետրն է միայն կառուցվել, իսկ գործով նոր մեղադրյալներ են ներգրավվել:
«Միաժամանակ շեշտեմ, որ ոլորտը ստանձնելուց հետո լուրջ փոփոխություններ են կատարվում, վերանայվում են այն բոլոր հարցերը, որոնց շուրջ դատախազությունն այսօր քրեական գործեր է հարուցում: Առաջիկայում մենք զրոյական հարթակից ամեն ինչը կհամակարգենք, եւ «Հյուսիս-հարավ»-ն ավարտին հասցվելու է»,-վստահեցրեց նախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ