Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային իր գործողությունների համար․ ՀԲԸՄ

Հոկտեմբեր 12,2019 15:11

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչությունը և մեր աշխարհասփյուռ անդամները տագնապով հետևում են Սիրիայում ընթացող զարգացումներին և մասնավորապես այդ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժմանը։ Մեր տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։ Իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների կողմից։

Մենք ի գիտություն ենք ընդունում ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունները, որտեղ կոչ է արվում միջազգային հանրությանը անհապաղ գործել տարածաշրջանում խաթարված միջազգային խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ։

Իբրև ներկայիս Թուրքիայի վարչախմբի նախորդների կողմից 1915 թվականին իրագործված Հայոց Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ` մենք քաջ գիտենք, թե որքան մարդկանց կյանքեր կարող է խլել այսպիսի ագրեսիան։ ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անմիջապես վերջ դնել ներխուժմանը և ագրեսիային Սիրիայի ժողովրդի նկատմամբ, որը զարհուրելիորեն նման է Օսմանյան կայսրության կողմից գրեթե մեկ դար առաջ իրականացված որոշ գործողություններին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային իր գործողությունների համար` համարելով, որ նման քայլը 1915-ին կարող էր զգալիորեն փոխել հայ ժողովրդի պատմության ընթացքը։

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031