Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թել Ապիատէն Հալեպ ժամանած հայորդիները յայտնեցին, որ թրքական օդուժը անընդհատ կը ռմբակոծէր աւանը․ «Գանձասար»

Հոկտեմբեր 12,2019 15:04

Ուրբաթ, 11 Հոկտեմբերի երեկոյեան «Գանձասար» հանդիպում ունեցաւ Թել Ապիատէն օրեր առաջ Հալէպ ժամանած հայորդիներ Սարգիս Նազարեանի եւ Վանէս Քեչէրեանի հետ, իրազեկ դարձաւ կացութեան եւ անոնց դիմագրաւած դժուարութիւններուն։

Նազարեանի եւ Քեչէրեանի ընտանիքները Հալէպ կը բնակին սուրիական պատերազմին առաջին տարիներէն։

Անոնք յայտնեցին, որ Թել Ապիատ կը բնակէին, սակայն երբ սկսած է սուրիական պատերազմը, անոնք իրենց ընտանիքները փոխադրած են Հալէպ՝ ապահովական նկատառումներով։ Այր մարդիկը Թել Ապիատ կը մեկնին աշխատանքի համար, որովհետեւ այնտեղ ունին հողեր, զորս կը մշակեն, իսկ Նազարեան ելեկտրագործական խանութ մըն ալ ունի։

«Թել Ապիատի հայերը գրեթէ հողագործութեամբ կը զբաղին։ Անոնցմէ շատերուն ընտանիքները Հալէպ տեղափոխուած են պատերազմի տարիներուն։ Մենք կ՚երթայինք-կու գայինք Թել Ապիատ՝ մեր հողերը մշակելու»։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031