«Կինո» խմբի երաժիշտները կհավաքվեն 30 տարի անց և հանդես կգան երկու համերգով: Ինչպես տեղեկացնում է Meduza կայքը, առաջին համերգը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ 2020թ. նոյեմբերի 21-ին Մոսկվայում: Տոմսերը կվաճառվեն 2019թ. հոկտեմբերի 31-ից:
Տեղեկատվության համաձայն՝ համերգը կտևի երկու ժամ և կուղեկցվի յուրահատուկ տեսաշարքով, որոնցում կհնչի Վիկտոր Ցոյի իրական ձայնը:
Համերգներին ելույթ կունենան կիթառահար Յուրի Կասպարյանը, տարբեր տարիների բասիստներ Ալեքսանդր Տիտովը և Յուրի Տիխոմիրովը: Հայտնի չէ՝ ով է փոխարինելու հանգուցյալ թմբկահար Գեորգի Գուրյանովին: Համերգների պրոդյուսերը Վիկտոր Ցոյի որդին է՝ Ալեքսանդրը:
«Կինո»-ն խորհրդային ամենահայտնի ռոք խմբերից է, որը հիմնադրվել է 1982թ. Վիկտոր Ցոյի կողմից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ