Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական երկրում ենք». Արարատի մարզպետը մտադիր չէ Նորաշենի կոնֆլիկտի պատճառով հրաժարական տալ

Հոկտեմբեր 12,2019 13:12

«Բացարձակ… նման մտադրություն չունեմ, որովհետեւ եթե մենք ապրում ենք իրավական երկրում, ՏԻՄ օրենքն ասում է՝ համայնքի ղեկավարը պարտավոր է երկու ամիսը մեկ ավագանու նիստ հրավիրել, իսկ վեց ամիս չհրավիրելու դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե «Նորաշեն համայնքում ստեղծված իրավիճակի հետեւանքով հնարավո՞ր է՝ հրաժարական տաք», ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հարցին՝ «եթե նիստեր չեն եղել, ինչպե՞ս են նիստերի արձանագրություններ հայտնվել մարզպետարանի կայքում», Գարիկ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մենք ուսումնասիրություններ ենք արել համայնքապետարանում եւ պարզել, որ նիստեր պատշաճ չեն հրավիրվել՝ այնպես, ինչպես օրենքն է պահանջում՝ ծանուցմամբ, օրակարգի հրապարակմամբ…»:

Սարգսյանը հավելեց, որ իր կողմից նշանակված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կատարում է իր լիազորությունները, եւ համայնքում բնականոն գործընթաց է, իսկ ազատված համայնքապետ Նորայր Գրիգորյանը պատշաճ կերպով հաշվետու չի եղել ավագանու առաջ: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ «կառավարությունից գո՞հ են ձեր աշխատանքից, ձեր պաշտոնանկության հարց քննարկվե՞լ է»: Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Դա որոշում է վարչապետը, աշխատանքի գնահատականը տրվում է տարեվերջին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031