Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետը հեղափոխության օրերից մի դրվագ պատմեց 1-ին անգամ

Հոկտեմբեր 12,2019 12:35

«Հաճախ մեզ անվանում են «նոր եկածներ», «հեղափոխականներ»: Որոշ շրջանակների մոտ դա կասկածի եւ անորոշության տեղիք է տալիս, բայց մենք չենք խուսափում այդ փոքր կասկածից, որովհետեւ մարդիկ քիչ են հավատացել: Մենք միշտ վարչապետի գլխավորությամբ ասել ենք՝ մի հավատացեք մեզ, այլ հավատացեք ինքներդ ձեզ»,-«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում այսօր հայտարարեց մարզպետ Դավիթ Գեւորգյանը:

Նրա բնորոշմամբ՝ 2018-ի գարնանը ամեն մեկը հավատաց ինքն իրեն, եւ ՀՀ-ում տեղի ունեցավ այն, ինչն անհնարին էր թվում՝ թավշյա հեղափոխություն: Մարզպետն անդրադարձավ Փաշինյանի ազդարարած տնտեսական հեղափոխությանը. «Դրա հաջող ընթացքն արդեն իսկ անհերքելի փաստ է»:

Ապա Դավիթ Գեւորգյանն առաջին անգամ  պատմեց 2018-ի իրադարձություններից մի դրվագ. «Երեւանյան երեկոներից մեկում, երբ մի սենյակում Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի հետ քննարկում էինք հաջորդ օրվա անելիքները, Արայիկ Հարությունյանը օրվա լրահոսն էր կարդում: Ասաց, որ ռադիոտան հայտնի գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել եւ գուցե մեկը ձերբակալվի: Նիկոլ Փաշինյանը զարմացած նայեց եւ ասաց՝ ի՞նչ քրեական գործ, ի՞նչ ձերբակալություն… եթե ժողովրդին չենք կարողանալու հասցնել նպատակին, ուրեմն ես քաղաքականության մեջ էլ անելիք չունեմ: Այսինքն՝ պետք է հաջողել, այլ տարբերակ չկա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031