Փաստորեն, Հայաստանում կա այնպիսի թեմա, որի շուրջ առկա է 100 տոկոսանոց կոնսոլիդացիա:
Այդ թեման հակառակորդի դեմ միասնականության դրսևորումն է:
Դրա վառ վկայությունն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուժկու, տրամաբանված ու փաստարկված պատասխանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերջինիս ելույթը գնահատելով որպես անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:
Կարդացեք նաև
Վարչապետի սուր հակադարձումը արժանացավ հայ հասարակական, քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչների դրական արձագանքին՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ ներքաղաքական առկա խնդիրներից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում