Մումբայում այսօր ավարտվում է շախմատի 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը:
Հայաստանը մասնակցում է բոլոր տարիքային խմբերի առաջնություններին, սակայն առավել հաջող հանդես են գալիս տղաների մինչեւ 18 տարեկանների պայքարի մասնակիցներ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (նկարում) եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Շանթ Սարգսյանը եզրափակիչ տուրից առաջ 8,0 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում, իսկ Արթուր Դավթյանը 7,0 միավորով 5-րդն է: Մեր երկու շախմատիստներն էլ պայքարում են մրցանակային տեղերի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ