Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան․ Քաղաքական իշխանությունից անկախ են այն  դատավորները, որոնց կայացրած որոշումներն իշխանությունների քիմքին համապատասխան չեն․ «168 ժամ»

Հոկտեմբեր 12,2019 12:08

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն արդեն հաստատված է, ինչը իշխանությունը համարում է արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:  Ռազմավարության մեջ խոսվում է նաև Փաստահավաք հանձնաժողովի մասին, որի գործառույթները ներառելու են դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը, այդ գործունեության գնահատումը և դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտումը և այլն:

«168 ժամի» հետ զրույցում  ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը նշեց, որ չկա մի չափանիշ, որով կարելի է հասկանալ, թե իշխանությունների համար որն է անկախ, օբյեկտիվ օրենքի ոգուն հավատարիմ գործող դատարանը:

Ըստ Մինասյանի, սակայն, քաղաքական իշխանությունից անկախ են այն  դատավորները կամ դատարանները, որոնց կայացրած որոշումներն իշխանությունների քիմքին համապատասխան չեն:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031