Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Աշխաբադում տեղի ունեցած նիստի ժամանակ երեկ հիշատակեց հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին՝ դժգոհելով «ֆաշիստներին հերոսացնող կոթողներ» Հայաստանում տեղադրելու փաստից:
Ելույթին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւին մեղադրելով պատմությունը խեղաթյուրելու փորձերի մեջ:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում Ալիեւի կողմից նման թեմայի արծարծումն այդ նիստի ընթացքում՝ մանավանդ գրավոր (նախապատրաստված) ելույթի տեսքով:
«Ալիեւը շատ խորամանկ հաշվարկ էր արել, եւ Գարեգին Նժդեհի թեմայի արծարծումն իսկապես լավ նախապատրաստված էր: Ալիեւի թիրախը հայ-ռուսական հարաբերություններն էին: Նա մի քանի բան լավ գիտի. ֆաշիզմի դեմ պայքարը եւ, ընդհանրապես, երկրորդ համաշխարհային պատերազմում Սովետական միության տարած հաղթանակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար սուրբ թեմա է, սուրբ խաղաքարտ: Մենք՝ բոլորս, եւ նաեւ Ալիեւը հետեւում է, թե ինչպես է նա այդ խաղաքարտն ամեն տարի շքերթներով եւ այլնով խաղարկում: Եվ այս թեմայի տակ Ալիեւը խորամանկորեն դրել էր մեկ այլ թեմա՝ Գարեգին Նժդեհին:
Կարդացեք նաև
Ըստ քաղաքագետի, սակայն, ՀՀ վարչապետի պատասխանն «ուղղակի հրաշալի էր, փառահեղ»:
«Որքան էլ այն Նժդեհի ամբողջական գործունեությունը չէր արտացոլում, բայց զուտ քաղաքական տեսանկյունից (որովհետեւ Նժդեհը նաեւ Հայաստանն է փրկել եւ Արցախի բռնակցմանն է դեմ արտահայտվել), վարչապետի պատասխանը շատ ճիշտ հարթության վրա էր»:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում