Լրահոս
Օրվա լրահոսը

«Զելենսկին ինձ հիասթափեցրեց». Վլադիմիր Ժարիխին

Հոկտեմբեր 11,2019 23:35

Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, «Ուկրաինա» ամսագրի (Մոսկվա) խմբագիր Վլադիմիր Ժարիխինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսեց «Ռուսաստանը և հետխորհրդային տարածքը» թեմայով։

Նա նշեց. «Այն, որ ամեն տարի զբաղված մարդիկ՝ երկրների ղեկավարներ, բոլորը միասին հավաքվում են ամեն անգամ, դե բացառությամբ Վրաստանի և հիմա Ուկրաինայի ղեկավարների, բոլորը գտնում են դրա համար ժամանակ, նշանակում է, որ ԱՊՀ-ն որպես կազմակերպություն, պետք է ոչ միայն այդ ղեկավարներին, այլ նաև այդ երկրներին։

ԱՊՀ երկրների գոյությունը կարևոր է երկրների ղեկավարների համար, հատկապես հաշվի առնելով այն, որ այսօր իրավիճակը աշխարհում միանգամից փոխվում է, երբեմն բավականին անսպասելի, և այնպես է ստացվել, որ այս փոփոխությունները հիմնականում կատարվում են այն խմբում, ովքեր համարվում են մեծ տերություններ։ Եվ այդպիսի մեծ տերություններից մեկն է Ռուսաստանը, և այդ պատճառով այն տեղեկատվությունը, որին տիրապետում է Ռուսաստանի նախագահը՝ հանդիսանում է էական, կարևոր բոլոր հետսովետական երկրների ղեկավարների համար, որպեսզի նրանք կողմնորոշվեն այս միանգամից փոփոխվող աշխարհում»:

Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին Վլադիմիր Ժարիխինն ասաց. «Շատ բարդ էր իրականում ծանոթանալ նախագահի 14 ժամանոց ելույթի հետ, հատկապես, որ օրվա ընթացքում կապ չունեի, սակայն կարդացի, դիտեցի և ընդհանուր ասած՝ Զելենսկին ինձ հիասթափեցրեց։ Առանց մանրուքների, մեծ հաշվարկով կարող եմ ասել, որ ինչպես կար Պորոշենկոյի ժամանակ, նույն բանն է հիմա Զելենսկու օրոք։ Իրավիճակն այսպիսին է, նրանց համար հնարավոր հեռանկարը խնդիր լուծելու միայն մեկն է և այն մնում է նույնը՝ ինչ-ինչ հրաշքով Ռուսաստանը կտա իրենց Ղրիմը։ Ուրիշ տարբերակներ նրանք չունեն։ Ցավոք ըստ Զելենսկու երեկվա ելույթի ամեն բան այսպես էր. Դե կհանդիպենք նորմանդյան քառյակին, կքննարկենք և ոչ միայն Դոնբասը, այլ նաև Ղրիմը։ Վերջ, հարցը փակված է, նորմանդական քառյակում երբեք չի քննարկվելու Ղրիմի հարցը, մի պարզ պատճառով, որ բացի գրավոր կոմպրոմիսներից՝ կա մի կարևոր չգրված կոմպրոմիս, որը կոչվում է «թողնենք Ղրիմը մի կողմ»: Ինչը նշանակում է՝ թողնենք Ղրիմը մի կողմ, դրա պատկանելիությունը և քննարկենք Դոնբասի վերաինտեգրումը։ Եթե բացվում է Ղրիմի հարցը, ապա փակվում է նաև Դոնբասի քննարկման հնարավորությունը։ Երբ բացվում է Ղրիմի մասին հարցը, հարցը փակվում է»:

  Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031