Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2019 19:35

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի դեղատան վարիչը, ըստ նախնական տվյալների, 2019թ. ընթացքում պարբերաբար բժշկական կենտրոնում հաշվառված հիվանդներին պետական ոչ առևտրային կազմակերպություններից մեկի կողմից հումանիտար ճանապարհով տրամադրված դեղամիջոցները վաճառել և ստացած գումարները յուրացրել է, իսկ դեղամիջոցներ ստացողների ստորագրությունները` կեղծել:

Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ նշված դեղատան վարիչը և աշխատողը սեպտեմբեր ամսվա ընթացքում իրենց հարազատների անունից ստորագրել և ստացել են հումանիտար ճանապարհով տրամադրված դեղամիջոցներից, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` շուրջ 2 միլիոն 100 հազար դրամի դեղորայք:

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031