Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։
Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավել ադրբեջանցի երիտասարդներ դիմումներ են ներկայացրել թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար:
Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն։
Նրա խոսքերով` Ադրբեջանի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Ադրբեջանի ողջ ժողովուրդն աջակցում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին։
Կարդացեք նաև
«Հույս ունենք, որ հաղթական թուրքական բանակը ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի։ Ադրբեջանի հերոսները և երիտասարդները ցանկանում են կռվել Թուրքիայի բանակի շարքերում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։