Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիայում տեղի ունեցող ռազմական օպերացիաներն անցկացվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի լուռ համաձայնությամբ»․ Անուշ Հովհաննիսյան

Հոկտեմբեր 11,2019 17:31

«Ընդամենը մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը ոչ միայն հայտարարեց սրա մասին, այլև քարտեզը ձեռքին ցույց էր տալիս, թե ինչ է նախապատրաստվում անել։ Եվ եթե միջազգային հանրությունը նախօրոք որևէ միջոցներ ձեռնարկեր՝ գուցե Թուրքիայի ախորժակը այսքան հեռու չգնար»,- ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում
Թուրքագետի կարծիքով՝ այս գործողությունները երկրի պաշտոնական մակարդակում ստացել են երեսպաշտական անուն «բարեշ փնար» (թարգմ․՝ խաղաղության ակունք)։ Թուրքիայի պաշտոնական մեկնաբանությամբ՝ անցկացվող օպերացիայի առաջնային նպատակն է ճնշել երկրի անվտանգության համար սպառնալիք հանդիսացող, սահմանամերձ գոտում տեղակայված իսլամական պետության ահաբեկչական կենտրոնները։

Անուշ Հովհաննիսյանի կարծիքով՝ Էրդողանը ոչ մի հարց քաղաքական մակարդակում չի լուծում, փոխարենը միշտ պատրաստ է ճնշելու ու ռազմական գործողությունների անցնելու․ Թուրքիան բանակցելու և փոխզիջումների գնալու ավանդույթ չունի: «Երկրորդ հերթին  Թուրքիան՝ կրկին սեփական անվտանգության տեսանկյունից, ուզում է հարվածել իր իսկ կողմից ահաբեկչական միավորում ճանաչված սիրիական քրդական ջոկատներին, որոնք թուրքերի բնորոշմամբ կապված են քրդական բանվորական կուսակցության հետ»․- հավելեց թուրքագետը։

Սիրիայի հյուսիսում, ավելի կոնկրետ՝  Եփրատի արևելյան ափին, անցկացվող ցամաքային հարձակումներին, ավելի վաղ նախորդել են Եփրատի արևմտյան ափին իրականցված երկու ռազմական օպերացիաներ՝ «Եփրատի վահանը» և «Ձիթենու ճյուղը»։

Ըստ ներկայացված քաղաքական նպատակի՝ Թուրքիան ուզում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով՝ 500կմ երկարությամբ, 30 կմ խորությամբ ձգվող անվտանգության գոտի ստեղծել, որտեղ կկառուցվեն 14 գյուղական և 50 ավելի մեծ բնակատեղիներ նախատեսված 3000-14000 բնակչության համար։ Անվտանգության գոտում կտեղակայվեն Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031