«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը համոզված է, որ ժամանակն է հասունացել՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կազմաքանդելու եւ անվտանգության ազգային համակարգ ստեղծելու: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
«Անվտանգության համակարգը Սահմանափակվում է ԱԱԾ-ով, իսկ մյուս կառույցները կայացած չեն»,-նշեց նա:
Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ ներկայիս ԱԱԾ-ն խորհրդային ժառանգության մասնիկն է՝ ՌԴ-ին ենթակա հայաստանյան ծառայություն. «Այն շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում եւ մեր շահերի հաշվին սպասարկել Մոսկվայի շահերը: Մեր դիրքորոշումը նպատակ չունի մերկապարանոց կերպով հանդես գալու ՌԴ ժողովրդի դեմ: Ոչ, մենք դեմ ենք, որ օտար պետությունը մեր երկրում տեր ու տիրական լինի եւ քողարկված կառույցների միջոցով սպասարկի իր շահերը: Մենք որպես պետություն չենք կայացել՝ հենց այս համակարգի հակաօրինական գոյության պատճառով»:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ նախկին իշխանությունները տասնամյակներ շարունակ սպասարկել են այս ամենին՝ ԱԱԾ-ն զուգահեռ օգտագործելով որպես գործիք՝ ժողովրդի կամքը ճնշելու, տնտեսությունը կողոպտելու նպատակներով. «Այսօր ունենք ժողովրդի կամքով ընտրված իշխանություն: Կա հնարավորություն կազմաքանդել ԱԱԾ-ն, մաքրել-զտել այն եւ ստեղծել անվտանգության ազգային մարմինների համակարգ: Առանց սրա ՀՀ-ում ոչինչ տեղից չի շարժվի»:
Կարդացեք նաև
Վարուժան Ավետիսյանը հրապարակեց նաեւ անվտանգության ազգային համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ քայլերը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/521276828650366/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ