«Վստահ եմ, որ Արցախը որեւէ պահի չի կորցնի իր պետականությունը: Վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»,-Արցախի բարեկամների համաժողովում այսօր հայտարարեց Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նա վստահեցրեց, որ Ռուսաստանը չի խրախուսում Արցախի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը:
Զատուլինը հիշեցրեց, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձ տեղի ունեցավ 2016թ.-ի ապրիլին. «Դա որեւէ կերպ չէր հանդիսանում բարի մարդկանց պլան: Ռուսաստանը փորձել է իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ «պայթյունը» մեղմվի: Վստահ եմ, որ Արցախը շատ ավելի մոտ է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ կողմերի միջեւ ողջախոհության առկայության դեպքում: Կարող եք վստահ լինել, որ Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում: Համոզված եմ դրանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ