Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աջակցությամբ կայացավ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը

Հոկտեմբեր 11,2019 16:34

Հոկտեմբերի 6-9 Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած 15-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց ՏՀՏ ոլորտի շուրջ 100 ընկերության ու տասնյակ հազարավոր այցելուների:

Մասնակիցների ցանկը բավականին մեծ է։ Հատկանշական է, որ այս տարի Դիջիթեքում ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության կոնսոլիդացված տաղավարը, որտեղ ներկայացված էին 9 ընկերություններ Իրանից։

Մասնակիցների ցանկում էր ցուցահանդեսի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերությունը, VOLO ընկերությունը, Վանաձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների ներգրավմամբ ստեղծված նորաբաց ընկերությունը, որը գերմանական «Osensus» ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, այցելուներին մի շարք արժեքավոր նվերներ առաջարկած InOne ընկերությունն ու ոլորտի աչքի ընկնող այլ ներկայացուցիչներ։ Այս տարի շատ ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը մի շարք ինժեներական, ստարտափ ընկերությունների միավորեց իր տաղավարի ներքո։

ԴիջիԹեք 2019-ի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ցուցահանդեսը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հովանավոր էր եւ անցկացվում էր դրան զուգահեռ, ուստի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես կազմակերպիչ, ջանք չխնայեց՝ ապահովելու ՏՏ համաշխարհային համաժողովի հյուրերի պարբերական այցելությունները ցուցահանդեսին։

Այցելուների թվում էր «VMware» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին, ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր։

Դիջիթեք այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ ԱՏՁՄ-ն համագործակցության վերաբերյալ տարաբնույթ հուշագրեր ստորագրեց Հնդկաստանի, Եթովպիայի եւ Աֆղանստանի ներկայացուցիչների հետ, որոնցում հանդես եկավ կրթական տեխնոլոգիաների արտահանման առաջարկով։

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

Ucom

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031