Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ներխուժումը Սիրիա հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Իսրայելի համագործակցության համար. Ավիգդոր Էսկին

Հոկտեմբեր 11,2019 15:31

Թուրքիայի ներխուժումը Սիրիա հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Իսրայելի համագործակցության համար: Նման կարծիք «Արմինֆո»-ին հայտնել է իսրայելցի քաղաքական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:

«Թուրքիայի անսանձ, ագրեսիվ բռնկումների ֆոնին ուժեղ Հայաստանը կարևոր է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար՝ որպես կայունացնող գործոն: Ժամանակն է այս ամենը գիտակցել և աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ամրապնդման և կայացման գործում»,-ընդգծել է նա:

Էսկինի խոսքով՝ Թուրքիայի ներխուժումը Սիրիա արդեն իսկ հանգեցրել է հարյուրավոր զոհերի: Նա ընդգծել է, որ այս անգամ խոսքը ոչ միայն Սիրիա թուրքական ներխուժման, այլ նաև սունիական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներին երկրի տարածքում տեղակայելու մասին է:

Էսկինի կարծիքով՝ իրադարձությունների նման ընթացքը կասկածի տակ է դնում Սիրիայում ռուսական ռազմական օպերացիայի արդյունքները: Եվ եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի արյունարբու մոլեռանդներին Թուրքիայից տեղափոխել Սիրիա, ապա վերջինիս ապագան կրկին սպառնալիքի տակ կհայտնվի:

«Իսրայելում շատ լավ հասկանում են՝ ինչ սպառնալիք է ներկայիս Թուրքիան մերձավորարևելյան ամբողջ տարածաշրջանի համար: Էրդողանի վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա ի վիճակի չէ գործել քաղաքակիրթ նորմերի սահմաններում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է օգնել քուրդ աշխարհազորայիններին: Իսկ Իսրայելցի որոշ նախարարներ կոչ են անում ճանաչել անկախ Քրդստանը»,-ամփոփել է Էսկինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031