Digitain-ը հանդիսանում է առաջատար ներկայացուցիչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Տարիների ընթացքում վարած առաջադիմական քաղաքականության և նորարական մոտեցումների շնորհիվ ընկերությանը հաջողվել է ձեռք բերել վստահելի համբավ և արժանի դիրք ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում:
Ուստի միանգամայն բնական և կանխատեսելի էր այս ընկերության մասնակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում, որն իրենից ներկայացնում է ոլորտի ամենամեծ և հեղինակավոր միջոցառումը:
Digitain-ը հանդիսանում է բրոնզե հովանավոր WCIT 2019-ի համար: Միջոցառման շրջանակներում ընկերությունը ազդարարեց մի ծրագրի սկիզբ, որը նախատեսում է խթանել ստարտափ էկոհամակարգի և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների աճը Հայաստանում և տարածաշրջանում:
Դիջիթեյնը ներկայացրեց իր ապագա համալիրի մակետը, որը տեղակայված է լինելու Իսակովի պողոտայում: Կարևոր է նշել, որ նախագիծը ենթադրում է աշխատանքային տարածքի տրամադրում (անվարձահատույց առաջին տարվա համար) բոլոր խոստումնալից և հեռանկարային ստարտափներին:
Նաև նախատեսվում է տրամադրել աշխատանքային տարածք այն գործող կազմակերպություններին, որոնք նպատակաուղղված ձգտում են զարգանալ մեր տարածաշրջանում:
Հանդիսանալով որպես կապող օղակ Ասիայի և Եվրոպայի միջև, Հայաստանը հնարավորություն կտա շփման եզրեր հաստատել երկու տարածաշրջանի տաղանդավոր մասնագետների միջև:
ԴիջիՔաղաքի ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրը կնպաստի աշխատանքային գործընթացի արդյունավետ և շահեկան կազմակերպմանը:
Այն հնարավորություն է ընձեռելու կյանքի կոչել նոր և հետաքրքիր գաղափարներ: ԴիջիՔաղաքի վարած քաղաքականության կարևոր բաղադրիչներից են սկսնակ ձեռնարկատերերին օժանդակելը, միջազգային ներդրումների հոսքը Հայաստան գրավելը և հայկական ստարտափներին միջազգային շուկա մուտք գործելու հնարավորություն ընձեռելը:
Վերամիավորելով տեղեկատվական ոլորտի հայ համայնքին՝ այս անգամ ևս ընկերությունը իր ողջ ներուժով հետամուտ է եղել Հայաստանը որպես տեղեկատվական զարգացող և առաջատար երկիր ներկայացնելու գործին:
Նպատակն է հնարավորինս աջակցել բոլոր արժանի թեկնածուներին, ինչպես նաև գրավել միջազգային շուկայի և ներդրողների ուշադրությունը:
Այսպիսով, գրավելով միջազգային սկսնակ ձեռնարկատերերին, Դիջիթեյնը իր ԴիջիՔաղաք համալիրի շնորհիվ կգրավի ՏՏ ներդրումներ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացմանը:
ՏՏ ԴիջիՔաղաքը կդառնա այն հարթակը, որտեղ տաղանդավոր գաղափարներով լեցուն ընկերությունները կկարողանան հարաբերություններ ձևավորել շահագրգիռ կողմերի հետ:
Հայաստանն ունի ամեն նախադրյալ կարճ ժամանակահատվածում դառնալու ոլորտի միջազգային շուկայի թելադրող և անմրցակից երկիր: Հայաստանը նաև առաջարկում է մի շարք հարկային արտոնություններ և առավելություններ ՏՏ ոլորտում գործող ստարտափների համար:
Դիջիթեյնի կազմակերպության շենքը արդեն իսկ կառուցված է, ուր կազմակերպության ողջ անձնակազմը կտեղափոխվի մի քանի ամիսների ընթացքում, իսկ ԴիջիՔաղաքի ստարտափների շենքը արդեն կառուցման փուլում է:
Digitain