Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Հայաստանում քաղաքականությունը միշտ չէ, որ համարվել է ազնիվ գործունեության տեսակ». Համազասպ Դանիելյան

Հոկտեմբեր 11,2019 14:53

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի կարծիքով, կանանց պետք է ակտիվորեն ներգրավել Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատանքին: Իր տեսակետը պատգամավորը բարձրաձայնեց այսօր՝ «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկման ժամանակ:

Պատգամավորն առաջարկում է օրենքով ամրագրել` կուսակցական մարմինների անդամների առնվազն 1/3-ը կանայք պետք է լինեն, որպեսզի նրանց խոսքը լսելի լինի նաեւ կուսակցական հարթակում. «Եվ ես կարծում եմ, որ խրախուսման նպատակով պետությունը պետք է աջակցի այն կուսակցություններին, որոնցում շատ կանայք կան»:

Իշխող կուսակցության «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ԸՕ-ի եւ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգողներից Համազասպ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին`կա՞ն վերլուծություններ, Հայաստանում հատուկ խանգարող հանգամանքներ կա՞ն, որոնք թույլ չեն տալիս պետական կառավարման համակարգերում եւ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը, ասաց, որ տարբեր վերլուծություններ, որոշ իրողություններ էլ ակնհայտ են. «Հին Հայաստանում առնվազն քաղաքականությունը միշտ չէ, որ համարվել ազնիվ գործունեության տեսակ, միշտ եղել են կլիշեներ եւ վերջացրած նրանով, որ կանանց պարագայում ռեսուրսների հարց կա` կնոջ դերի հետ կապված ընտանիքում`ժամանակի հասանելիության, ֆինանսների եւ այլն»:

Ալ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031