Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ռեւանշի ձգտող 5-րդ շարասյան խոսափողն է». Վարուժան Ավետիսյանը՝ Վիտալի Բալասանյանին

Հոկտեմբեր 11,2019 14:03

«5-րդ շարասյան» տարաբնույթ ներկայացուցիչների գրոհային ձեռնարկումներ տեղի ունեցան մեր պետական ինստիտուտների նկատմամբ՝ Արցախի կեղծ անկախության մոտեցումներով»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին աղմկոտ հայտարարություններին, ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք՝ Բալասանյանն ասել  էր. ««Արցախը մարզ է» ասողները ոտք չդնեն Արցախ։ Այդ մարդիկ՝ «Սասնա ծռերը», կարող եմ ասել, որ արևմտյան պրոյեկտ են, և այդ խմբերը, ի դեմս «Սասնա ծռերի», շրջանառում են այդ թեզը»:

«Բնականաբար, ինչպես ասում են՝ գողը պետք է ուրիշին գող անվանի, դա օրինաչափ երեւույթ է: Նա, բնականաբար, իր անձնական տեսակետը չի արտահայտել: Նա ռեւանշի ձգտող 5-րդ շարասյան խոսափողն է: Այդ շարասյան թեզերից մեկը Արցախի՝ այսպես կոչված՝ անկախության հայեցակարգն է, որը փաթաթված է մեր ժողովրդի վզին՝ որպես պետության ստեղծման ձախողման գործոն»,-դառնալով Բալասանյանի ասածներին՝ նշեց Վարուժան Ավետիսյանը: Նա պնդեց իրենց մոտեցումը, որ «դե յուրե» եւ «դե ֆակտո» Արցախը ՀՀ մարզ է. «Դե յուրե»-ին խանգարում են արհեստական իրավական ակտերն եւ պետական կոչվող ինստիտուտները, որոնք պետք է մաքրել եւ դրանով հարցը փակել»:

Ինչ վերաբերում է Բալասանյանի այս որակմանը՝ «ՊՊԾ գնդի գրավման օրերին Նիկոլ Փաշինյանը համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները», Վարուժան Ավետիսյանը նախընտրեց չմեկնաբանել դա, միայն ասաց. «Հայհոյանքներին եւ վիրավորանքներին պատասխանելը դրանք բազմապատկելու ազդեցություն ունի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/544556786303068/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031