Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը կարող է 4 պաշտպան չունենա, 14 պաշտպան ունենա». Սեդա Սաֆարյան

Հոկտեմբեր 11,2019 13:54

«Դատարանից դուրս Քոչարյանի աջակիցներն աղմուկ են անում, որ դատարանում մեր խոսքը հասանելի չլինի», – այսօր «Բլից ինֆո» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմի խոսքը հիմնականում լսելի է լինում. «Իսկ այն մասսան, որը հավաքվել է դրսում եւ նպատակ ունի աղմուկով խաթարելու դատական գործընթացի բնականոն հունը, նրան հաջողվում է ե՛ւ աղմուկ ստեղծել, ե՛ւ մինչեւ դատարանի դուռը գալ ու ստեղծել այնպիսի խառնաշփոթ, որ ազդող լինի քո պաշտպանունակության վրա»:

Ըստ Սեդա Սաֆարյանի, պաշտպանության կողմն ամեն ինչ անում է, որ դատաքննությունը ուշ սկսվի, մեղադրական եզրակացությունը չհնչի, մեղադրական եզրակացության մեջ առկա հանգամանքների կապակցությամբ իրենց դիրքորոշումները չբարձրաձայնվեն, եւ հետագայում ապացույցների հետազոտում տեղի չունենա. «Մինչեւ հիմա հայտարարել են, որ գործը չունի լուրջ, ծանրակշիռ ապացույցներ, Ռոբերտ Քոչարյանը մշտապես հայտարարում է, որ իր մեղադրանքը կարված է, հետեւապես, եթե ապացույցները հետազոտվեն ու հրապարակվեն շատ ապացույցներ, կտեսնեն, որ մենք իրականում ինչ հայտարարել ենք, ճիշտ ենք հայտարարել, բխում է գործի նյութերից: Այս առումով էլի կձգեն, ինչ հնարավոր լինի՝ կանեն, առանձին-առանձին միջնորդություններ կներկայացնեն, որպեսզի այս գործընթացը դժվարանա: Ես կարծում եմ, որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի այս առումով, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը կարող է 4 պաշտպան չունենա, 14 պաշտպան ունենա, դա չի նշանակում, որ նրա 14 պաշտպաններն էլ առանձին-առանձին կարող են դիրքորոշումներ հայտնել նույն հանգամանքի հետ կապված, միջնորդություններ անել նույն հիմքերով եւ այլն՝ սրանով դժվարացնելով նաեւ դատական գործընթացը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031