Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՔՊ-ն կին նախարարներ եւ մարզպետներ չնշանակեց. հարց Լենա Նազարյանին

Հոկտեմբեր 11,2019 13:41

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով, Հայաստանի կառավարման մարմիններում`օրենսդիր, գործադիր, կանանց ներկայացվածությունը բավական քիչ է. ԱԺ 132 պատգամավորներից միայն 31-ն է կին, կառավարությունում ընդամենը մեկ կին նախարար ունենք, կին մարզպետ չունենք, 45 փոխնախարարներից 13-ն են կին,  37 դեսպաններից՝ 6-ը։

Այս մասին տիկին Նազարյանն ասաց «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում:

Լենա Նազարյանն ասաց, որ կառավարությունում և ԱԺ-ում քննարկումներ է նախաձեռնել` կանանց ներգրավվածության նպատակով օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու համար:

Իր կարծիքով, կանանց քվոտան Ընտրական օրենսգրքում պետք է հասցնել 40 տոկոսի. «Ներկայումս ԸՕ-ում մի սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը, ես առաջարկում եմ, որ չպետք է գերազանցի 60 տոկոսը, այսինքն՝ կանանց քվոտան հասցնենք 40 տոկոսի»: Նա նաեւ նկատեց, որ էական է նաեւ  մասնագիտական կողմը, բայց ինքը բոլորովին կասկածի տակ չի դնում կանանց մասնագիտական որակները:

Aravot.am-ը հետաքրքրվեց`վիճակագրությունը, որը ներկայացրեցիք, հետհեղափոխական շրջանին է վերաբերվում. ի՞նչն էր խանգարում կառավարությանը, որպեսզի ավելի շատ կանանց ներգրավվեր կառավարման տարբեր օղակներում, մանավանդ, իշխող ՔՊ-ում կանանց ներկայացվածությունը բավական մեծ է: Լենա Նազարյանը նախ դժվարացավ հարցին պատասխանել, ապա ասաց. «Մենք երկար ժամանակ փնտրել ենք կին նախարարներ, բայց չենք կարողացել գտնել այդ պահին: Մեր նպատակը և ձգտումը մնում է նույնը, մենք հիմա ստեղծում ենք օրենսդրական հիմքեր, որպեսզի հետագայում իշխանությունները փոխվեն, բայց մշակույթը ձևավորվի, որի արդյունքում հաջորդները հետքայլ չեն կարող անել»:

Մեր դիտարկմանը`գուցե կանայք շահագրգռված են ներգրավվել կառավարման համակարգում այն չափով, որքան արդեն ներգրավված են, Լենա Նազարյանը պատասխանեց, որ եթե ստեղծվեն հնարավորությունները, կանայք այդ հայտը կներկայացնեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031