Օսլոյում Նորվեգական Նոբելյան կոմիտեն հրապարակել է 2019թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը. մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին:
Կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ Եթովպիայի վարչապետը պարգևատրվել է «խաղաղության և միջազգային համագործակցության հասնելու ջանքերի համար, մասնավորապես նա մեծ ներդրում է ունեցել հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության կարգավորման հարցում»:
Բացի այդ վարչապետը նախաձեռնել է կարևոր բարեփոխումներ Եթովպիայում, որոնք երկրի քաղաքացիներին բարեկեցիկ կյանք և լուսավոր ապագա ունենալու հույսեր են ներշնչում: Կոմիտեի անդամները կարծում են, որ Ահմեդի ջանքերը արժանի են գնահատման և աջակցության կարիք ունեն:
Նշենք, որ նախօրեին հայտնի են դարձել գրականության ոլորտում 2018 և 2019 թվականների նոբելյան մրցանակակիրների անունները 2018 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել լեհ գրող Օլգա Տոկարչուկը, 2019 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել ավստրիացի գրող Պետեր Հանդկեն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2018թ. գրականության ոլորտում նոբելյան մրցանակ չի հանձնվել՝ Շվեդական ակադեմիայում, որը պատասխանատու է թեկնածուների ընտրության համար, սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
BREAKING NEWS:
— The Nobel Prize (@NobelPrize) October 11, 2019
The Norwegian Nobel Committee has decided to award the Nobel Peace Prize for 2019 to Ethiopian Prime Minister Abiy Ahmed Ali.#NobelPrize #NobelPeacePrize pic.twitter.com/uGRpZJHk1B