Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի թանկացում՝ երբվանի՞ց եւ ի՞նչ չափով. «Ազգ»

Հոկտեմբեր 11,2019 13:28

Այս տարի հաջողվեց խուսափել ներքին սպառողի համար գազի սակագնի բարձրացումից: Ի դեպ, նշենք, որ 146,7 դրամ սակագինը ուժի մեջ էր մտել 2016-ի հուլիսի 1-ից՝ իջնելով մինչ այդ եղած 156 դրամից: Այսինքն, դարձյալ դա տեղի էր ունեցել նախորդ՝ «կոռումպացված» իշխանության ջանքերով, որի կողմից գազի սակագնի 10 դրամով նվազումը հեղափոխականները մոռացան եւ մերժեցին, հավատալով վարչապետ Փաշինյանի խոստացած «հրաշքին», որն, ինչպես նշեցինք, տեղի չունեցավ: Ինչ մնում է սպառողների համար գազի սակագնի պահպանմանն այս տարի, ապա դա տեղի ունեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ «Գազպրոմի» շնորհիվ: Ընկերությունը փաստացի իր վրա վերցրեց անցնող տարում սակագնի բարձրացման բեռը :

Ներկայումս սպասվում է ռուսական գազի ավելի կտրուկ թանկացում: Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ հայ-ռուսական բանակցություններն ընթանում են արդեն գրեթե մեկ տարի, մինչդեռ առ այժմ ամեն ինչ անփոփոխ է: Սակայն, ակնհայտ է, որ դա անվերջ շարունակվել չի կարող:

Երեւանյան հանդիպումները ռուսական կողմի հետ՝ անարդյունք

Այն, որ Երեւանում ավարտված ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում եւս գազի սակագնի հարցի շուրջ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, միանշանակ է: Հույսեր կային, որ այդ ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս հարցում առաջընթաց կգրանցվեր: Դա տեղի չի ունեցել, քանի որ եթե այդպես լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր հապաղի այդ մասին ազդարարեր իր «լայվով» եւ ֆեյսբուքյան գրառումով: Այսինքն, պարզ է, որ եկող տարվանից Հայաստանի մատակարարվող գազի սակագինը թանկանալու է: Հարցերը առնչվում են միայն թանկացման չափին ու ժամկետին:

Դատելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ լրագրողների հարցերին տված պատասխաններից, ջանքեր են գործադրվում, որպեսզի գոնե ձմեռային ամիսներին այն չթանկանա: Թանկացման չափի մասին շրջանառվում է 30 տոկոս չափը՝ մոտ 200 դոլար ներկայիս 165 դոլարի փոխարեն: Այս դեպքում դարձյալ հույսն այն է, որ ռուսական կողմը գոնե զեղչեր կիրառի եւ գազն ավելի քիչ թանկանա: Այդուհանդերձ, գազի թանկացումը բերելու է լրջագույն խնդիրների թե՛ բնակչության սոցիալական կացության, թե՛ մեր տնտեսության համար:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031