Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում էր, թե վարչապետը ևս գոհ է նրանց աշխատանքից, այլապես Օսիպյանին և Վանեցյանին գեներալի կոչում չէր տա. «Փաստ»

Հոկտեմբեր 11,2019 13:14

Մինչ այսօր մարդկանց համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչո՞ւ ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը և Վալերիյ Օսիպյանը, հրաժարական տվեցին:

Թվում էր, թե վարչապետը ևս գոհ է նրանց աշխատանքից, այլապես Օսիպյանին և Վանեցյանին գեներալի կոչում չէր տա: Չէ՞ որ, քաղաքացիների շրջանում դժգոհություն ևս չկար նրանց գործունեության հետ կապված, ավելին՝ նրանք բարձր ռեյտինգ ունեն հասարակության շրջանում:

Տարօրինակ էր, որ Օսիպյանը չցանկացավ շարունակել աշխատանքը վարչապետի հետ նաև խորհրդականի պաշտոնում՝ այդ կարգավիճակում մնալով ընդամենը մի քանի օր, այն էլ՝ արձակուրդի մեջ:

Ու նկատելի է մի հետաքրքիր օրինաչափություն, հրաժարականների լուրերը որպես կանոն մի քանի օր առաջ շրջանառվում են մամուլում, ապա հերքվում են համապատասխան կառույցների կողմից, սակայն որոշ ժամանակ անց հաստատվում են հրաժարական ներկայացնելու մասին տեղեկությունները:

Այդ ընթացքում «քայլողներն» ու նրանց մերձ «Նիկոլից ավելի նիկոլական» որոշ անձինք քափուքրտինք մտած՝ առիթն օգտագործում են հարձակվելու ԶԼՄ-ների վրա՝ անվանարկել վերջիններիս, հասարակության մեջ նրանց նկատմամբ ատելություն սերմանել ու թշնամանք:

Այդպես եղավ Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների դեպքում (վերջինիս դեպքում՝ նաև խորհրդականի պաշտոնից հրաժարականի թեմայով), նախ մամուլում գրվեց այս մասին, հետո հերքվեց, ապա մի քանի օր անց հրաժարականների մասին տեղեկությունները հաստատվեցին:

Որևէ երկրում ուժայինների հրաժարականները պատահական լինել չեն կարող: Իսկ Փաշինյանի խուսափողական պատասխանները այն հարցի շուրջ, թե ուժայինների կոնկրետ գործունեության որ ուղղությունից է դժգոհ, խորացնում են կասկածները, թե վերջինս փորձում է ազատվել հանրության մոտ բարձր վարկանիշ ունեցող գործիչներից, քանի որ իր վարկանիշը սկսել է նվազել և որոշ ժամանակ անց այդ գործիչները կարող են ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քանի ինքը: Իսկ դա կարող է հիմքեր ստեղծել, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնին հրաժեշտ տա:

Եթե Փաշինյանի մտահոգությունները իրոք կապված են ուժայինների բարձր վարկանիշի հետ, ապա դա վերջինիս՝ որպես ղեկավարի օգտին չի խոսում, քանի որ իր վարկանիշի վրա կենտրոնանալու և ավելի արդյունավետ աշխատելու փոխարեն փորձում է ազատվել ինքնուրույն մոտեցում ունեցող գործիչներից:

Շատ հաճախ ուժայինների միջոցով իշխանության գործողությունները հավասարակշռվում են՝ որոշակիորեն զսպելով Փաշինյանի՝ հեռանկար չունեցող պլանները, քանի որ վերջինս, ելնելով իր լրագրողական աշխատանքի փորձից, փորձում է հիմնական խաղադրույքը կատարել սենսացիաներ սարքելու, դրանք հանրությանը մատուցելու վրա՝ դրանով իսկ իր իմիջը պահպանելու և պաշտոնավարումը երկարացնելու համար:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ոչ թե մանկապարտեզի, այլ մանկամսուրի մակարդակի ենթադրություններ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031