Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են: Իհարկե՝ ոչ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 11,2019 12:56

Հիմա տեսեք. իսկապե՞ս «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի «մարտական թևն» է: Իհարկե՝ ոչ: Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի «մարտական թևը» հանրային աջակցությունն է, պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանինը՝ ուժային կառույցները, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այդ պնդումն ի սկզբանե սխալ է: Անցնենք առաջ: Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են: Իհարկե՝ ոչ: Աշխարհայացքային և արժեհամակարգային տարբերություններն ակնհայտ են: Այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այս պնդումը նույնպես ի սկզբանե սխալ է: Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ այդ մարդը սխալ «փաստեր» է ներկայացնում, հետո դրանց հիման վրա սխալ եզրակացություններ է անում ու սպառնում է ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի լեգիտիմ իշխանությունների առաջին դեմքին: Այլ կերպ ասած՝ ոտնձգություններ է անում Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվել նման դեպքերում: Եթե առաջնորդվենք իր իսկ տրամաբանությամբ՝ պիտի «ֆիզիկապես ոչնչացնենք» նման ոտնձգություններ անողներին: Սա՞ է Արցախի ԱԽ նախկին քարտուղարի ուղերձը:

Մի խոսքով, տեղի է ունեցել հետևյալը. ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան /սեփական նախաձեռնությամբ, թե կողմնակի «հուշումների» արդյունքում՝ էական չէ/ ինչ-որ անհեթեթ պնդումների հիման վրա խիստ վտանգավոր հայտարարություններ է անում, որոնց արդյունքում որոշակի լարվածություն է առաջանում Հայաստան-Արցախ հարաբերություններում, և ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում գտնվում են մարդիկ, ովքեր նրան սաստելու /հատուկ ընդգծում ենք՝ ոչ թե հայհոյելու, այլ ընդամենը բացատրելու, որ սխալ բաներ է ասում, և սաստելու/ փոխարեն պաշտպանում են նրան, հիշեցնում նրա անցած մարտական ուղին, հերոսացնում ու հայհոյում բոլոր նրանց, ովքեր դատապարտում են նրա այդ քայլը: Բանն այնտեղ է հասել, որ անգամ Արցախի պաշտոնական շրջանակներից են այդպիսի ձայներ լսվում: Այսինքն ի՞նչ, այնտեղ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև սեպ խրելը բխում է Արցախի անվտանգության շահերի՞ց:

Բարեբախտաբար՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում գերիշխում է այն տեսակետը, որ հայկական երկու պետությունների անվտանգության հիմնական /եթե ոչ միակ/ երաշխիքը մեր միասնականությունն է, և դրա խաթարմանն ուղղված ցանկացած քայլ պետք է կանխվի ամենավճռական քայլերով: Ու բարեբախտաբար՝ այդ տեսակետը կիսում են նաև Հայաստանի /վստահաբար՝ նաև Արցախի/ իշխանությունները: Եվ պատահական չէ, որ կոնկրետ այս հարցով զբաղվում է ԱԱԾ-ն, որովհետև սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031