Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Սուջյան. «Այսօր «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» դարձել են հիմնավոր եւ անհիմն կարծիքների տիրույթներ». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 11,2019 12:51

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռոք երգիչ, երգահան Գոռ Սուջյանն է։ Նա անդրադարձել է իր կյանքի ամենավճռորոշ որոշմանը, պատմել, թե ինչպես է հաղթահարում սթրեսը եւ որն է եղել ամենաանսպասելի առաջարկը, որ երբեւէ ստացել է։ Երգիչը խոստովանել է, որ վախենում է Աստծո դատաստանից, բայց ոչ մի բանի համար չի ափսոսում, քանի որ չի սիրում անցյալին հայացք նետել, իսկ եթե երբեմն անում է դա, ապա միայն ապագայում չսխալվելու նպատակով։ Գոռը նշել է, որ երբեք չի համաձայնվի դեմ գնալ իր սկզբունքներին։ Կյանքի նպատակը նա տեսնում է Աստծուն գտնելու մեջ, նրան, ով մարդուն կյանք է պարգեւել։

–Ամենաանսպասելի առաջարկը, որ երբեւէ ստացել եք, ո՞րն Է եղել։

–Սերիալում նկարահանվելը։ Ես, բնականաբար, մերժել եմ։ Դա երեւի 8-10 տարի առաջ էր։

–Ձեր կյանքի ամենաբեկումնային որոշումը ո՞րն է եղել, մի բան, որ հեղափոխական նշանակություն է ունեցել։

–Ամուսնանալու, ընտանիք կազմելու եւ քրիստոնյա լինելու որոշումները։

–Սոցցանցերը օգտագործում եք այն բանի համար, որ…

–Գովազդեմ իմ ստեղծածը։ Հիմնականում դրանք կիրառում եմ ստեղծագործական նպատակներով։ Ստատուսներ առանձնապես չեմ գրում, մեկնաբանություններ, կարծիքներ՝ եւս։ Ցավոք, այսօր «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» դարձել են հիմնավոր եւ անհիմն կարծիքների տիրույթներ։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031