Լրահոս
Օրվա լրահոսը

Չծա­ռա­յածները բա­րո­յա­կան ի­րա­վունք ու­նե՞ն քա­մահ­րան­քով խո­սե­լու գե­նե­րալ­նե­րի ու, առ­հա­սա­րակ, սպա­նե­րի մա­սին. «Իրատես»

Հոկտեմբեր 11,2019 12:11

Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նախ­կին քար­տու­ղար, Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հար­ցազ­րույ­ցից հե­տո հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյան «թավ­շե» գոր­ծիչ­ներն ա­մե­նա­տար­բեր պի­տակ­նե­րով վի­րա­վո­րում ու հան­դի­մա­նում են վեր­ջի­նիս: Մի մար­դու, ո­րի ան­ցած ռազ­մա­կան ու­ղու գո­նե 10 տո­կո­սը ե­թե ան­ցած լի­ներ այ­սօր­վա իշխանությունը, ա­պա ա­մեն բան փոքր-ինչ այլ կլի­ներ:

Այս օ­րե­րին Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին «նախ­շել» է նաև Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նը: Ծնուն­դով ստե­փա­նա­կերտ­ցի Գրի­գո­րյա­նը Բա­լա­սա­նյա­նի հար­ցազ­րույ­ցը խու­լի­գա­նու­թյուն է ո­րա­կել, ըստ երևույ­թին մո­ռա­նա­լով, որ հե­րո­սի հետ մեկ ան­գամ չէ, որ սե­ղան է նս­տել, հաց կի­սել: Երևի մո­ռա­ցել է, որ Ար­ցախի հե­րո­սը բո­լո­րիս հա­մար է կե­նաց-մա­հու պայ­քար մղել, ա­ռանց եր­կմ­տե­լու իր կյանքն է վտան­գե­լ ու հարկ ե­ղած դեպ­քում նո­րից ճա­կատ է մեկ­նե­լու:

Ըն­դա­մե­նը քայ­լե­լով կա­ռա­վա­րա­կան փա­փուկ ա­թոռ­նե­րին բազ­մած­նե­րը պետք է հաս­կա­նան ու ըն­դու­նեն՝ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած­նե­րի հետ հա­թա­թա­յի լե­զվով չի՛ կա­րե­լի խո­սել: Որ­քան էլ տաք-տաք կա­բի­նետ­նե­րից քն­նա­դա­տելն ու մար­դու ան­ցած ճա­նա­պար­հի վրա ստ­վեր գցե­լը պար­տադր­ված կամ հա­ճե­լի լի­նի, չծա­ռա­յած Ար­մեն Գրի­գո­րյա­նը, Ար­սեն Թո­րո­սյա­նը, Տիգ­րան Ա­վի­նյա­նը և այլք խղ­ճի առջև պետք է դեմ դի­մաց կանգ­նեն ու հարց տան ի­րենք ի­րենց՝ բա­րո­յա­կան ի­րա­վունք ու­նե՞ն քա­մահ­րան­քով խո­սե­լու գե­նե­րալ­նե­րի ու, առ­հա­սա­րակ, սպա­նե­րի մա­սին։ Պա­տաս­խա­նը, կար­ծում եմ, աք­սիո­մի պես միան­շա­նակ է՝ չու­նե՛ն:

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ար­մեն Գրի­գո­րյա­նը երեկ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ ծառայել է ՊԲ-ում։ Խաբե՞լ է, թե՞ «Առավոտ»-ի խմբագրությունում տեղյակ չեն երեկվա հարցուպատասխանից ու սուտ տեղեկատվություն են տարածում

    • Նախ՝ սա «Իրատեսի» հրապարակումն է: Երկրորդ՝ հրապարակման մեջ հղում կա Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցին:

      • Anonymous says:

        Հարգելի Աննա,
        Նախ՝ իհարկե «Իրատեսի» հրապարակումն է, բայց սուտ պարունակող հրապարուկում տարածելը, ինձ համար, որպես «Առավոտի» ընթերցողի տարակուսելի է, թեկուզև հոդվածում ստի հետ կապ չունեցող ««նախ­շել» է նաև» բառերը հղում դարձնելով։ Անկեղծորեն չեմ ցանկանում «Առավոտում» տեսնել աջ ու ձախ առատորեն թափված այլ «լրատվամիջոցներին» հատուկ «տրյուկներ»։ Իսկ նման կասկածներ, կներեք, առաջանում են, «Իրատեսի» տված վերնագրի և «Առավոտի» տեղադրած նկարի համադրությունը վկա

        • Հարգելի Anonymous: Ուշադրություն դարձրեք նաեւ, որ մամուլի տեսության շրջանակում մեջբերված այս նյութում խոսքը միայն Արմեն Գրիգորյանի մասին չէ, եւ նշված անձանցից առնվազն մեկն իրոք չի ծառայել բանակում՝ առողջական պատճառներով:

          • Արթուր says:

            Դե հա, տարածված հոդվածն ամբողջությամբ սուտ չէ։ Միգուցե իմ պատկերացումներն ու սպասելիքներն են չափազանցեցված, միգուցե պետք է շնորհակալ լինել ոչ ամբողջությամբ սուտ տեղեկատվության տարածման համար։ Կներե՛ք

  2. Արթուր says:

    Վերևի պատասխանը նույնպես իմն է, անուն լրացնելու մասը պարզապես բաց թողեցի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031