Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը

Հոկտեմբեր 11,2019 10:43

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում` ՀՀ բանկային շուկայում պահպանելով առաջատարի դիրքերը մասնաճյուղերի քանակով: «Արարատ» մասնաճյուղը, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքի Շահումյան փող. 24/1 հասցեում, թվով 72-րդն է՝ Երևանում արդեն իսկ գործում է 27, իսկ մարզերում՝ 45 մասնաճյուղեր:

«Արարատ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, լարային քառյակի ներքո: Բացման արարողությանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Արարատ  մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը և այլ հյուրեր:

ՎՏԲՀայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը նշեց. «Մենք ուրախ ենք, որ այսօր մեր մասնաճյուղային ցանցը համալրվեց ևս մեկ նոր` «Արարատ» մասնաճյուղով: Արարատի մարզում սա թվով 4-րդ մասնաճյուղն է, որտեղ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել Բանկի ժամանակակից և տեխնոլոգիական ծառայություններից և պրոդուկտներից: Վստահ ենք, որ Արարատի նոր մասնաճյուղը, գտնվելով Արարատի մարզի բազմամարդ քաղաքներից մեկում, կդառնա պահանջված, ինչպես Բանկի գործող հաճախորդների միջև, այնպես էլ նոր:»

Մասնաճյուղի տարածքային հարմարավետ տեղակայման շնորհիվ` Արարատ քաղաքի կենտրոնում, Բանկի հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջ փաթեթից՝

  • ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում
  • հաշիվների համալրում
  • դրամական փոխանցումների իրականացում
  • կոմունալ վճարումների իրականացում
  • Բանկի աշխատակիցների կողմից տրամադրվող խորհրդակցություն և այլն:

Մասնաճյուղը ունի նաև 24/7 հաճախորդների ինքնասպասարկման գոտիներ, որոնք հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կատարել վարկերի մարում, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումների իրականացում և այլն` մոտ 300 ծառայությունների դիմաց վճարում 24/7 ռեժիմում, առանց Բանկի աշխատանքային ժամերի սահմանափակումների:

Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:30:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031