Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ չարտերային չվերթով մեկնել է Գերմանիա: Օդանավը վայրէջք է կատարել Ֆրիդրիխսհաֆեն քաղաքում, որտեղից մեր պատվիրակությունն ավտոբուսով ուղեւորվել է Սեն Գալեն (Շվեյցարիա):
Մրցավայր մեկնել է 24 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ. Արամ Հայրապետյան՝ «Ուրարտու», Հենրի Ավագյան՝ «Ալաշկերտ», Արսեն Բեգլարյան՝ «Դնեպր», (Բելառուս):
Պաշտպաններ. Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ», Հայկ Իշխանյան՝ «Ալաշկերտ», Արման Հովհաննիսյան՝ «Գանձասար-Կապան», Վարազդատ Հարոյան՝ «Ուրալ», (Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս), Արարատ Մոնրո` «Բոյակա Չիկո» (Կոլումբիա), Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա):
Կարդացեք նաև
Կիսապաշտպաններ. Պետրոս Ավետիսյան` «Արարատ-Արմենիա», Արտակ Եդիգարյան` «Փյունիկ», Արաս Օզբիլիս` «Փյունիկ», Էրիկ Վարդանյան` «Փյունիկ», Արտակ Գրիգորյան` «Ալաշկերտ», Գոռ Մալաքյան` «Արարատ-Արմենիա», Ռումյան Հովսեփյան` «Արդա» (Բուլղարիա), Մարկոս Պիզելլի` «Ակտոբե», (Ղազախստան), Գևորգ Ղազարյան` ԱԵԼ (Կիպրոս), Էդգար Բաբայան` «Հոբրո», (Դանիա):
Հարձակվողներ. Արթուր Միրանյան` «Փյունիկ», Տիգրան Բարսեղյան` «Կայսար», (Ղազախստան), Սարգիս Ադամյան` «Հոֆենհայմ», (Գերմանիա), Ալեքսանդր Կարապետյան` «Սոչի», (Ռուսաստան):
ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ հավաքականը Եվրո 2020-ի խմբային մրցաշարի Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղին կնախապատրաստվի Շվեյցարիայում:
Խաղը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում, Երեւանի ժամանակով 22:45-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ