Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի անց բարիկադները, իհարկե, չքանդվեցին, եթե չասենք՝ ավելի ամրացան, նարկոթրաֆիկի ողնաշարն էլ, կարծես թե, առանձնապես ճողվածքներ չի տվել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2019 10:55

Մոտավորապես մեկ շաբաթ հետո Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կամփոփի իր պաշտոնավարման մեկամյակը։ Մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ներկայիս եւ նախկին իշխանությունների միջեւ բարիկադներն ապամոնտաժել, եւ այդ «ծրագրի» շրջանակներում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Իսկ նշանակումից հետո էլ, քանի որ մեծ ընդվզում կար, թե ինչու է նախկին իշխանության ներկայացուցիչը՝ երկարամյա փոխոստիկանապետը, նոր Հայաստանում պաշտոն ստանում, հայտարարեց, որ Հունան Պողոսյանի առավելությունը Սյունիքում նարկոթրաֆիկի ողնաշարը կոտրելն ու օլիգարխիայի դեմ պայքարն է լինելու։

Մեկ տարի անց բարիկադները, իհարկե, չքանդվեցին, եթե չասենք՝ ավելի ամրացան, նարկոթրաֆիկի ողնաշարն էլ, կարծես թե, առանձնապես ճողվածքներ չի տվել, գոնե մեծ բացահայտումներ տեղի չեն ունեցել Սյունիքով դեպի երկիր մուտք գործող մեծաքանակ թմրամիջոցների հետ կապված։ Էլ չենք խոսում այն մասին, որ նարկոթրաֆիկի դեմ պայքարը մարզպետի պարտականությունների մեջ չի մտնում, դա ոստիկանության գործունեության տիրույթում է։

Իսկ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքին ու ֆեյսբուքյաև էջին հետեւելով՝ պարզ է դառնում, որ մեկ տարի շարունակ Հունան Պողոսյանի առաքելությունը սահմանափակվել է մարզի մանկապարտեզների հանդեսներին, մարզ եկող նկարիչների ցուցահանդեսներին ներկա գտնվելով եւ համաքաղաքային տոներին ու փառատոներին ակտիվ մասնակցությամբ։ Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում ու պաշտոնական կայքում հնարավոր չէ որեւէ ծանրակշիռ տեղեկատվություն գտնել, թե ինչ քայլեր է ձեռնարկում մարզի ղեկավարը Սյունիքի զարգացման, ներդրումային միջավայրի ձեւավորման եւ ռազմավարական նշանակության այլ հարցերի ուղղությամբ։

Տպավորություն է, թե միջոցառումներով զբաղված մարզպետը չի տիրապետում իրավիճակին, եւ մարզը կառավարելու նրա ընկալումները սահմանափակվում են մշակութային միջոցառումներին մասնակցությամբ, երբեմն էլ, իր անձի շուրջ դրական կարծիք ձեւավորելու նպատակով, փողոցում զբոսնող մանկապարտեզների սաներին հրավիրում է աշխատասենյակ, լուսանկարվում նրանց հետ՝ փորձելով զբաղեցնել հանրությանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հարգելի <> արդեն մեկ տարի է Սյունիքի մարզի բնակչությունը /ԺՈՂՈՎՈՒՐԴԸ/ իր ողնաշարն է ուղղել և ազատ շնչում է, նաև ի շնորհիվ մարզպետ Հունան Պողոսյանի: Իսկ դա քիչ չէ: Ճիշտ է Ձեր գործը քննադատելն է, բայց գնհատելել է պետք: Հիշենք թե մի քանի տարի առաջ ինչ էր կատարվում Սյունիքում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031