Ըստ իտալական մամուլի հրապարակումների, Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպանը կարող է շարք վերադառնալ արդեն հոկտեմբերի 20-ին:
Սեպտեմբերի 29-ին «Լեչչեի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո ակումբը հայտարարել էր, որ ֆուտբոլիստին ապաքինվելու համար անհրաժեշտ է լինելու երեք շաբաթ:
Մխիթարյանն այժմ մարզվում է մարզասրահում, իսկ հաջորդ շաբաթվանից, հնարավոր է, միանա ընդհանուր թիմին եւ կմասնակցի հոկտեմբերի 20-ին կայանալիք ութերորդ տուրի «Սամպդորիայի» հետ հանդիպմանը:
Հենց այդ ժամանակ էլ լրանում է երեք շաբաթը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ