Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիք

Հոկտեմբեր 11,2019 12:30

Ընտանիք՝ յոթ տառ, որտեղ կա ահռելի մեծ իմաստ, ջերմություն եւ սեր։ Սա այնպիսի թեմա է, որի մասին ընթերցելը հաճելի եւ հետաքրքիր է շատերին։ Մենք մեր առաջին քայլերը կատարում ենք ընտանիքի անդամների շնորհիվ, նրանք այն մարդիկ են, ովքեր, անկախ իրավիճակից եւ այլ հանգամանքներից, հստակորեն կկանգնեն կողքիդ, կօգնեն, երբ դրա կարիքը ունենաս, ուժ կտան, երբ կթուլանաս եւ անկախ նրանից, որ կլինեն երբեմնի չհասկացված խոսակցություններ, դա մյուս վայրկյանին հօդս կցնդի։ Անձամբ ինձ համար ընտանիքը ամենավեհագույն եւ նշանակալից արժեքն է կյանքում, որը միշտ քո կողքին է, որին դու պետք ես՝ անկախ քո տեսքից, մտածելակերպից։ Մանավանդ հայերիս համար ընտանիքը սրբություն է եւ ամեն մի անդամ՝ մեր մասնիկը։ Շատերս լսած կլինենք այս արտահայտությունը՝ «Երեխան ընտանիքի հայելին է»։

Այո՛, իրավ, ճիշտ է, մենք դաստիարակվում եւ կրթվում ենք առաջնահերթ մեր ընտանիքում, ձեռք բերում սովորություններ, ձեւավորում բնավորության գծեր եւ ինչու ոչ՝ հետեւում նրանց օրինակին։ Այս ամենը գիտակցելով՝ մենք բոլորս պետք է լինենք թե՛ լավ հետնորդ, թե՛ լավ օրինակ։ Սիրեք ձեր ծնողներին, տատիկներին, պապիկներին, եթե մեծ եք՝ երեխաներին, թոռներին, տվեք նրանց այնքան գորով, քնքշանք եւ ջերմություն, որքան կա ձեր մեջ, սիրեք եւ գնահատեք մեկմեկու։ Կյանքը արագ է անցնում եւ չկա մնայուն ոչինչ, գնահատեք թանկ եւ կարեւոր մարդկանց, գնահատեք ընտանիքի մեծագույն դերը ձեր կյանքում։ Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց կողքին, վստա՛հ եմ՝ չեք փոշմանի։ Փորձեք ձեռք բերել եւ կոպիտ ասած՝ կրկնօրինակել այն լավ հատկանիշները, որոնք ունեն ձեր ընտանիքի անդամները, եղեք նրանց համար պարծանք, թույլ մի տվեք, որ տխրեն, նեղսրտեն, ձգտեք ավելիին՝ հանուն նրանց, ինչու ոչ, դուք էլ օրինակ ծառայեք եւ հիշե՛ք, ընտանիքը միակն է եւ առհավետ։ Վստահեք նրանց եւ եղեք վստահելի, օգնեք եւ աջակցեք մեկմեկու։

Սրտանց ցանկանում եմ բոլոր ընտանիքներին սեր, երջանկություն եւ համերաշխություն։ Սիրեք եւ գնահատեք ձեր ընտանիքը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ-չինական դպրոց հիմնադրամի 10լ2 դասարանի աշակերտուհի

«Առավոտ» օրաթերթ
10.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031