Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. «Աղվան Վարդանյանի կարիերան ավարտվել է հեղափոխությունում. նա կեղծ լուր տարածող գործիչ է»

Հոկտեմբեր 10,2019 16:48

«Այս հարցն այլեւս գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, իրավապահները զբաղվելու են այդ հարցով։ Գիտեք, արդեն ԱԱԾ-ում գործը քննվում է»,-այս մասին այսօր ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Հայաստանի հանրապետության իշխանությունների հասցեին հնչեցրած հայտարարություններին։

«Մենք տեսանք, որ ՀՀ-ում այն ահաբեկչական խմբավորումը ՝«Սասնա ծռերը», վայելում են վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները»,-ասել էր Բալասանյանը։

Նրա այս եւ այլ հայտարարություններին ի պատասխան Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու»:

Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողներին ասաց՝ եթե այսօր էլ նման հայտարարություն տարածելու լիներ՝ նույն ձեւ կարտահայտվեր:

Հարցին՝ երկուստեք նման հայտարարությունները կարո՞ղ են ՀՀ-ԱՀ հարաբերությունների վրա բացասական ազդեն, Գրիգորյանը պատասխանեց. «Ընդհանրապես այսպիսի մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջեւ ինչ-որ խոսակցություններ են լինում, դա ընդհանուր կարող է ազդել երկրների փոխհարաբերությունների վրա։ Դա այդպես չէ, Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել, տրամաբանությունն ու ամբողջ համակարգը որ կա՝ չի կարող նման զարգացումներ լինեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտարկմանը՝ Բալասանյանը Արցախի հերոս է, Գրիգորյանն արձագանքեց. «Երբեւիցե չի քննարկվել այն ժամանակահատվածը, որում իրենք հերոսական վարքագիծ են դրսեւորել եւ մեծ ներդրում են ունեցել եւ Արցախի պաշտպանության, եւ հաղթանակի մեջ, դա ընդհանրապես չի քննարկվել: Շատ կարեւոր է դրանից հետո որեւէ մեկը լիազորությունի չունի… ոչ միայն Վիտալի Բալասանյանը, այլեւս շատ քաղաքական գործիչների ենթատեքստում է սա քննարկվում, որ ինչո՞ւ… ժամանակին Արցախին էսինչ բանն են արել: Ես էլ իմ ներդրումն եմ ունեցել հեղափոխության մեջ, արդյոք ես իրավունք ունեմ հավելյալ այլ բաներ անելու, կարծում եմ՝ ոչ: Ես չեմ կարծում, որ իրավունք ունեմ խախտել օրենքը, ես պարտավոր եմ հաղթել եւ հեղափոխությունը եւ Արցախի հաղթանակը»:

Մեկ այլ դիտարկմանն էլ՝ ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը Գրիգորյանին դասալիք է անվանել, Գրիգորյանը նախ մի քանի անգամ ճշտեց, թե ո՞վ է՝ Աղվան Վարդանյանը, պարզելուց հետո ով է՝ պատասխանեց. «Մի հատ կեղծ լուր կա՝ դասալիք ասելով նկատի ունեն, որ ես չեմ ծառայել: Նախ ուզում եմ ասել՝ ես ծառայել եմ պաշտպանության բանակում: Ո՞վ է Աղվան Վարդանյանը: Հա, դաշնակ, որը հեղափոխությանը դեմ էր քվեարկել, պարզ է: Եթե Աղվան Վարդանյանի կարիերան ընդհատվել է հեղափոխությունում, որում ես նույնպես ներդրում եմ ունեցել, բնականաբար, այդպիսի կարծիք պետք է արտահայտեր: Դա իր անձնական կարծիքն է, որը կեղծ լուր վերարտադրող քաղաքական գործիչ է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031