Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նկարչուհու խորհրդավոր աշխարհը

Հոկտեմբեր 10,2019 15:00

Կարոլինա Մարկոսյանն ունի մեծ լսարան, համակիրներ ՖԲ սոցիալական ցանցում: Նկարչուհին ամեն օր իր արվեստի, բազմանախշ զգացողությունների մասին է խոսում, ցուցադրում իր ստեղծագործությունները:
Ամեն օր նա տարբեր է, չկրկնվող:

Կարոլինա Մարկոսյանի Քոչարի վրա գտնվող արվեստանոց գնալուս շարժառիթն էլ նրան ու նրա արվեստին ծանոթանալն էր:

Կարոլինան ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Նկարչուհին տասներեք տարի սակայն չի նկարել, պատճառը՝ մեծ ընտանիք, երեխաներ, հոգսերն էին: Ապա սկսել է նկարել եղբոր, սկեսրայրի`սիրելի Սամվել Պետրոսյանի մահվանից հետո:

«Անտերացա: Ուսուցիչս`սկեսրայրս չկար, իսկ փոփոխություններից վախենում էի»,-ասում է զրուցակիցս:
Նրա կյանքում եղավ մի շրջան, երբ երկու երեխաներին պահել էր պետք, ուսման տալ, դուրս գալ անսպասելի ծանր վիճակից: Նա պատմում է, թե ինչպես սկսեց իր առաջին գործը՝բաժակի վրա նկարել. հարյուր դոլար էր պետք, ներկեր գնելու համար, իսկ «պատվերը» տվել էր ծանոթներից մեկը:
Նա Քոչարի իր այսօրվա տուն-արվեստանոցում բացել է «Կարոլինա» ստուդիա, որն ի դեպ, երազում է անվանել ճանաչված գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ, քառասունհինգ տարվա մանկավարժ Սամվել Պետրոսյանի անվան արվեստի դպրոց:

«Ես շնորհակալ մարդ եմ, լավատես: Ամեն օր արթնանում եմ սպասումով: Եվ գիտեմ, որ լավատեսությունս էր, որ ինձ փրկօղակ եղավ»,-ասում է նա:
Ստուդիայում գտնվելուս ժամանակահատվածում եկան երեխաներ, ուսանողներ, 6-60 տարեկաններ: Նրանք, ինչպես Կարոլինան է ասում, ստեղծագործում են տարբեր նյութերով, որակյալ, որոնք տրամադրում է ինքը`ակվարելներ, պրոֆեսիոնալ վրձիններ. «Գուաշային ոչինչ չկա»:

Կարոլինան առաջարկ է ստացել անհատական ցուցահանդես բացելու համար.այս պահին նա մանրանկարներ է անում ճենապակու վրա`բաժակ, ափսե, մոխրաման, շշեր, ծաղկամաններ, ստեղծում ժանյակապատկերներ:
Ի դեպ, թե Կարոլինան, թե նրա աշակերտները ստեղծագործում են բարձրակարգ երաժշտության հնչյունների ներքո՝ Կոմիտաս, Կալաս…

Այս աշխարհը` արթ-աշխարհը բուժիչ ազդեցություն ունի, ինչպես նա է ասում, օգնում է մարդուն վերադառնալ կյանք, ապրել իրական աշխարհում:
Կարոլինան ուզում է, որպեսզի աշխարհում նաեւ իր միջոցով ճանաչեն հայ մանրանկարչության գոհարները, թռչնագրերը, նրա շատ գործեր այսօր արդեն շրջում են աշխարհով մեկ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Այցիս օրը Կարոլինայի ծննդյան օրն էր՝ հոկտեմբերի 10-ը: Նա ժպիտով բացեց դուռը եւ ասաց. «Շատ լավ օր եք եկել: Սկեսրայրս ասում էր՝ այսօր ծնվել են Ջուզեպե Վերդին, հարսս ու ես»:

Նկարները՝ նկարչուհու ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031