Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի են, որքան ցանկացած այլ ոլորտում։
Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է արվում կամ ում է ուղղված։
Դրանք վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում։ Առանց այդ էլ վիրավորանքն ու ատելության խոսքը վտանգավոր չափերի են հասել։
Բոլորս պետք է մեր օրինակով նպաստենք համերաշխությանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական, ու հասարակական գործիչները պետք է հրապարակային խոսքում զերծ մնան ցանկացած այնպիսի ձևակերպումից, որը կարող է ընկալվել որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն։
Կարդացեք նաև
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան