Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանն այսօր կեսօրին քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ այցելել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։
Տեղացի եւ օտարերկրացի այցելուները Քարդաշյանին թանգարանի մուտքի մոտ սպասում էին վաղ առավոտից, թեեւ լուսանկարվել այդպես էլ չկարողացան։
Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ