Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը ոչ թե ինքը պետք է արձագանքի, այլ Արցախի Հանրապետության պատկան մարմինները։
«Քաղաքական բովանդակությունից զուրկ, իրականության հետ որևէ եզր չունեցող հայտարարությունը մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։ Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգության, թե՛ Արցախի Հանրապետության տեսանկյունից պետք է արձագանքեմ ոչ թե ես, այլ պատկան մարմինները և առաջին հերթին Արցախի Հանրապետությունից»,- ասաց նա։
Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որը վերաբերում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ սպառնալիք է պարունակում։
«Անվտանգության տեսանկյունից ես խնդիր տեսնում եմ, երբ սպառնալիք է հնչում պատերազմի ժամանակ առանցքային դերակատարություն ունեցող անձանցից մեկի կողմից և ընդհանրապես Հայաստանի վարչապետի հասցեին նման սպառնալիքներ հնչեցնելը, իհարկե, ՀՀ և Արցախի անվտանգությանն է վերաբերում»,- ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Մանրամասները՝ տեսանյութում: