Մեն կղզում վաղը մեկնարկելու է ՖԻԴԵ-ի Chess.com Grand Swiss 2019 մրցաշարը, որին մասնակցող 154 շախմատիստներից 142-ը կրում է գրոսմայստերի կոչում:
Հայաստանը ներկայացնելու են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Մովսիսյանը եւ Էլինա Դանիելյանը:
Հայ շախմատիստներ կան նաեւ այլ երկրների ներկայացուցիչների մեջ: Մասնավորապես, ԱՄՆ-ի դրոշի ներքո խաղալու են Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը, իսկ Ռուսաստանից՝ Դավիթ Պառավյանը:
Chess.com Grand Swiss 2019 մրցաշարում խաղարկվում է հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ