Հոկտեմբերի 5-ին և 6-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման երկու դեպք։ Նոյեմբերի 5-ին, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, ստուգման են ենթարկել Կողբ համայնքում ապրող մի տղամարդու «Մերսեդեսը», որը բարձված է եղել մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հոկտեմբերի 6-ին էլ Նոյեմբերյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի «Զիլ» բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 12 խմ փայտանյութով։ Այս դեպքում ևս վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա ապօրինի փայտանյութը ձեռք է բերել Ջուջևան համայնքում։ Բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն