Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է: Այս մասին վարչապետն ասաց «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովում եւ որպես օրինակ բերեց թողարկած եվրոբոնդերը .«Խոշոր, ինստիտուցիոնալ ներդրողների վրա միակ բանը, որ տպավորություն է թողել, դա եվրոբոնդերն է: Իրենց համար դա կոնկրետ ազդակ է, երբ ասում են, որ Հայաստանի ռիսկի գնահատականը 50 տոկոսից ավելի նվազել է, դա չափելի ցուցանիշ է: Ես համարում եմ, որ այսօր տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն»:
Փաշինյանը նաեւ վստահեցրեց՝ հանձնարարական է տվել համահայկական բիզնես-ֆորումի վերաբերյալ, որպեսզի հաջորդ ամռանը նման խորհրդաժողով կազմակերպվի.«Գաղափարն այն է՝ ունենալ հայկական Դավոս, նման մի բան: Մտածում ենք Ջերմուկում լինի, բայց դա հընթացս քննարկվելիք է»: Մասնակիցներից մեկի կատակին՝ Ամուլսարի հետ է կապված, վարչապետը պատասխանեց.«Կապ չունի Ամուլսարի հետ, դա վաղուց էինք մտածում»:
Վարչապետը որոշ դիտարկումներ արեց այսօրվա խորհրդաժողովի կազմակերպչական եւ բովանդակային մասի վերաբերյալ: Նա ասաց, որ հետաքրքրված է այս խորհրդաժողովով, քանի որ, ինչպես ինքն ասաց, ուզում է լսել մի բան, որն իրեն կցնցի. «Մի բան, որ մեր, կառավարության մտքով ընդհանրապես չի անցել: Սա է ամենակարեւորը, որովհետեւ հավաքվել ու ասել հայտնի ճշմարտություններ՝ դա էֆեկտիվ չէ, որպես մտավարժանք՝ լավ է, վատ չէ: Բայց եթե ուզում ենք կոնկրետ արդյունքներ արձանագրենք, պետք է այդ խնդիրը լուծենք»
Փաշինյանը նաեւ խորհուրդ տվեց հաջորդ խորհրդաժողովը ոչ աշխատանքային օր կազմակերպվի, որպեսզի շատերը կարողանան մասնակցել, եւ այն կազմակերպել ավելի ժամանակակից ձեւով, պանելային ձեւաչափով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ